Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ապօրինի որդեգրումների մասով

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։

Գլխավոր դատախազության առջեւ հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում հիմքերը պակաս են, իրենք կենդանի վկաներ են։ 

Իհարկե, ծնողների կողմից բոլոր բողոքները պետք է քննության առարկա դառնան, բայց այս պատմության մեջ նաեւ կարեւոր է այն հանգամանքը, թե ինչու են, այնուամենայնիվ, մայրերը լռել տարիներ, հաճախ տասնամյակներ շարունակ: Արդյոք նրանց վախեցրե՞լ են. եթե ոչ, ապա ինչո՞ւ են լռել այսքան տարիներ:
Սրան զուգահեռ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ գործ՝ կապված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումների հետ Իտալիայի քաղաքացիների կողմից:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասով որեւէ տեղաշարժ առկա չէ, քանի որ չեն կարողանում ապացուցել այն փաստը, որ այդ որդեգրումն ապօրինի է: Բանն այն է, որ ապօրինի որդեգրման պարագայում որոշ բժիշկներ պետք է մեղադրվեն նրանում, որ սխալ ախտորոշում են տվել եւ երեխաներին արհեստականորեն համարել հիվանդ, որպեսզի արտահերթ կարգով կարողանան կազմակերպել որդեգրումն իտալացիների կողմից, հակառակ դեպքում նախապատվությունը կտրվեր հայաստանցի որդեգրողներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգել չկարողանալու պատճառը նաեւ աշխարհում գոյություն ունեցող որդեգրման կարգն է, որը հստակ սահմանում է՝ եթե երեխան որդեգրվում է, ապա մինչեւ վերջինիս 18 տարեկան դառնալը ոչ ոք իրավունք չունի նրան որեւէ ախտորոշման ենթարկել, արյուն վերցնել. դա կարող են անել միայն նրանց՝ չափահաս՝ 18 տարեկան դառնալուց հետո վերջիններիս ցանկությամբ: Եվ հիմա իրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջեւ:

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում` հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները»:

 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
Ամենադիտված