ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսի․ Հավատում եմ Վալվերդեին եւ պետք է լինենք ավելի միասնական

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյին» 2։3 հաշվով պարտությունից հետո վստահություն է հայտնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին։

«Նորմալ է, որ պարտությունից կամ թիմային նպատակներին չհասնելուց հետո խոսում են մարզիչի պաշտոնանկության մասին, բայց ես հավատում եմ Վալվերդեին։

Հիմա մենք պետք է լինենք ավելի միասնական եւ համախմբված, քան երբեւէ»,- Մեսիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսին մասնակցել է 14 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular