ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում օտարերկրացի 19-ամյա երիտասարդից դանակի սպառնալիքով գումար հափշտակած երիտասարդները բերման են ենթարկվել (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզել են ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունն ու գտնվելու վայրը։

Երևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվել են Խորենացու փողոցի հյուրանոցներից մեկում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրանական բաժին։ Նրանք ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Գողոնը հայտնաբերվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular