ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 40-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քերմանում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետեւանքով զոհված մարդկանց թիվը հասել է 40-ի, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով Իրանի բժշկական արտակարգ ծառայությունների ղեկավար Փիր-Հոսեյն Ղոլիվանդին:

Ղոլիվանդը նաեւ հայտնել է, որ աճել է վիրավորների թիվը. հոսպիտալացվել է 213 մարդ:

Նա հավելել է, որ կատարվում է միջադեպի քննություն:

Վերջին տեղեկություններով՝ գեներալ Սոլեյմանիի հուղարկավորությանը մասնակցել է ավելի քան միլիոն մարդ:

Ավելի վաղ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ էին տվել Ահվազ, Մեշհեդ եւ Թեհրան քաղաքներում:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել էին «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular