ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոնալդու․ Զարմանալի զգացում է 2020-ը սկսել հեթ-տրիկով եւ հաղթանակով

ՍՊՈՐՏ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով մեկնաբանել է իր հեթ-տրիկը Իտալիայի առաջնության 18-րդ տուրում։ Տարվա առաջին խաղում «Յուվենտուսը» 4։0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։

«Զարմանալի զգացում է 2020-ը սկսել հեթ-տրիկով եւ հաղթանակով»,- գրել է Ռոնալդուն։

Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 18 տարի անընդմեջ գոլ է խփում Եվրոպայի թոփ 5 առաջնություններում:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular