Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Դե Ռոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Արգենտինական «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:

««Բոկա Խունիորսում» ինձ շատ լավ են ընդունում, սակայն ես ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ ես հրաժարվեմ այս մտքից, սակայն իմ որոշումը վերջնական է. ես ավարտում եմ կարիերաս»,- 36-ամյա Դե Ռոսիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ իտալական ֆուտբոլի լեգենդ Դանիելե Դե Ռոսին 2000-2019 թվականներին հանդես է եկել «Ռոմայում»: 

Ավելի վաղ «Ռոման» ցանկություն էր հայտնել վերադարձնել Դե Ռոսիին:

website by Sargssyan