Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Խետաֆեի» հետ խաղից հետո Վինիսիուսը հրաժարվել է մարզվել

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Լա Լիգայի 19-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղից հետո հրաժարվել է մարզում անցկացնել թիմի ֆուտբոլիստների հետ:

Վինիսիուսը հրաժարվել է վերականգնողական վարժություններ կատարել հանդիպմանը չմասնակցած ֆուտբոլիստների հետ՝ պատճառաբանելով, որ հոգնած է:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել «Խետաֆեի» նկատմամբ 3:0 հաշվով, իսկ Վինիսիուսը խաղադաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում բրազիլացի հարձակվողը մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

website by Sargssyan