ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորյանի բակում կատարվածը ձայնագրվել է. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Հրապարակ»-ը գրում է․

Գյումրիում այսօր չհայտարարված սուգ է: Մանկավարժականի նախկին ռեկտոր, ԲՀԿ ավագանու թեկնածուների ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ չեղյալ են համարվել անկախության 25-ամյակի միջոցառումները, ավագանու ընտրությունների քարոզարշավը դադարեցված է: Միաժամանակ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Ինչպես հայտնի է, ըստ դատախազության վարկածի, Արշակն ինքնասպան է եղել Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող Գրիգորյանների տան նկուղում: Գրիգորյանները հարազատներով բակում են եղել, երբ նկուղից կրակոցներ են հնչել: Բակում կանգնածները չորսն են եղել: Նրանք շտապել են ձայնի ուղղությամբ:

Դիակը առաջինը հայտնաբերել է հանգուցյալի հորաքրոջ որդին: Հենց նա էլ հանել է մարմինը նկուղային հատվածից: Գրիգորյանների տան բակում տեղադրված են եղել արտաքին զննության տեսախցիկներ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած իրավապահները առգրավել են տեսագրող սարքերի ժապավենները: Սա նշանակում է, որ բակում կատարվածը տեսագրվել է:

Թե հատկապես ինչ են ֆիքսել տեսասարքերը, քննչական կոմիտեից չեն մանրամասնում: Հնարավոր է, որ նկարահանվել է նաև այն, թե ինչպես են Արշակ Գրիգորյանի մարմինը դուրս բերում նկուղից, և եթե կան նման նկարահանումներ, ապա կարելի է համարել, որ բոլոր խոսակցությունները, թե տղայի մարմինը հիվանդանոց են տարել Պոլիգոններ կոչված թաղից և որ նա ռազբորկայի զոհ է, բամբասանք են: Մինչդեռ ըստ ոստիկանության խողովակներով տարածած հաղորդագրություններից մեկի, shamshyan.com կայքի վրա հղումով, Արշակ Գրիգորյանին հիվանդանոց են տարել Պոլիգոններից:

Հիշեցնենք, որ Արշակ Գրիգորյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular