ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արսեն Գրիգորյանը իրեն չի պատկերացնում առանց ընտանիքի ու արվեստի

ՄՇԱԿՈՒՅԹ
Past.am-ը գրում է.
 

Past.am -ի հյուրը երգիչ , երգահան Արսեն Գրիգորյանն է , ով վերջին շրջանում զբաղված է նաև իր հիմնադրած երաժշտական դպրոց - ստուդիայի աշխատանքներով :

- Արսեն Գրիգորյանը ստեղծագործական ի՞նչ աշխատանքների մեջ է

-2019 թ- ին շատ - շատ եմ աշխատել , բուռն ստեղծագործական տարի էր , ու այն ավարտում եմ նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով , որը հունվարի կեսերին արդեն կլինի եթերում , համացանցում :

-Ու՞մ գործն է հեշտ ` երգահանի , երգչի , թե դպրոց- ստուդիայի գեղ.ղեկավարի , քանի որ այս երեքն էլ ամփոփված են ձեր մեջ՞

- Ամենաբարդ գործը դա դպրոցի գեղ. ղեկավար լինելու , դաստիարակ լինելու գործն է , իսկ երգիչ , երգահան լինելը դա ավելի հեշտ է :

- Եթե հետ նայենք , ապրած , ո՞ ր տարին կցանկանայիք հրաշքով կրկնվեր

-Հրաշքով կրկնվեր 2005 , 2006 , 2007 թվականները , որոնք շատ բեղմնավոր էին , շատ սիրուն ժամանակներ էին և ժողովրդի երաժշտական ճաշակը էլ ավելի լավն էր քան հիմա:

- Այն գործունեությունը , որ լրջորեն սկսել էիք Երգի պետական թատրոնից , ձեր հիմնած դպրոցում , այդ ուսուցման մեթոդներից օգտագործվու՞մ է

-Ես իմ դպրոցում օգտագործում եմ ոչ թե Երգի պետ. թատրոնի կամ կոնսերվատորիայի մեթոդը , այլև իմ ապրած բեմական կյանքի 20 տարիների մեթոդը , որտեղ կա և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսիոնալ երգեցողության դպրոցը և երգի թատրոնում այն ինչ սովորել եմ փորձում եմ փոխանցել նոր սերունդներին :

-Հիմա կատարողները ինչու՞ են խուսափում արվեստի հիշեցնող գործեր ներկայացնել , հիմնականում խնջույքի երգեր են երգում

-Գիտեք մարդիկ ոչ քիչ գումարներ են ծախսում նոր երգ ունենալու համար : Այնքան հեշտ է ասել , այս հարցը տալ: Մարդիկ ուզում են նաև գումարը ճիշտ նպատակին ծառայի ու միաժամանակ գումար աշխատեն , որ շարունակեն մնալ այս դաշտում , ոչ թե միայն արվեստի գործեր անեն ու երկու հոգու լսեն : 

-Հայաստանյան շոու բիզնեսը կարծես տեղափոխվել է ԱՄՆ, այնտեղ իրար չե՞ն խանգարում

-Ես ապրում եմ Հայաստանում և չգիտեմ ԱՄՆ- ում  ինչ է կատարվում ` ինչով են իրար խանգարում կամ օգնում :

-Արսեն Գրիգորյանը իրեն չի պատկերացնում առանց .....

- Արսեն Գրիգորյանը իրեն չի պատկերացնում առանց ընտանիքի , երեխաների , առանց իր դպրոցի ու արվեստի :  

-2020 թ - ին ասում ենք բարով արի ու քեզ հետ բեր ի՞նչ

- 2020 թվականը թող իր հետ բերի խաղաղություն, որպեսզի մեր զինվորները Աստծո կամքով լինեն պաշտպանված և մեր երկիրը ապրի խաղաղ պայմաններում :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular