ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արոնյան. Գոհ եմ արագ շախմատի աշխարհի առաջնությունում իմ մեկնարկից

ՍՊՈՐՏ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Մոսկվայում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղային օրվա ավարտից հետո հայտարարել է, որ գոհ է իր գրանցած արդյունքներից:

«Մրցաշարի մեկնարկն ինձ համար բավականին հաջող ստացվեց: Ես 2 հաղթանակ տարա և կարող էի հաղթել նաև երրորդ տուրի՝ ռուսաստանցի Պավել Պոնկրատովի դեմ պարտիայում: Հուսով եմ, առաջիկա 2 օրերին ևս հաջող մրցելույթներ կունենամ և կկարողանամ լավ արդյունք գրանցել»,- Արոնյանի խոսքը փոխանցում է РИА Новости-ն:

Առաջին խաղային օրվանից հետո Լևոն Արոնյանը 5 հնարավորից վաստակել է 3.5 միավոր և բաժանում է 15-47-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանն ու Գաբրիել Սարգսյանը ևս վաստակել են 3.5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Մանուել Պետրոսյանը ունեն 3 միավոր, իսկ Արման Փաշիկյանը վաստակել է 2 միավոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular