ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին են լռում տղամարդիկ. տղամարդկանց 3 ամենամեծ վախերը

ՖՈՏՈ

Նրանց հարկավոր է լինել հաջողակ, համարձակ, սպորտային, խելացի և սրամիտ։ Ինչպես և աղջիկները, տղամարդիկ նույնպես դեպրեսիաների մեջ ընկնելու հակումներ ունեն և դրա պատճառն այն է, որ ստիպված են ճնշել իրենց էմոցիաները և ցուցադրել իրենց անվախությունը։ Սակայն վախերը մնում են իրենց հետ։

Զուգընկերուհու անցյալը

Եթե կինը շատ զուգընկերներ է ունեցել, ապա տղամարդը ստիպված պետք է մարտնչի նրանց ուրվականների հետ։ Նա անընդհատ պետք է մտածի, որ զուգընկերուհին ավելի փորձառու է և անհանգստանա իր «կարողությունների» համար և պատկերացնի, թե նրա համար որքան լավ է եղել նախկին ընկերոջ հետ։ Մեկ բան է ուրախացնում. տարիքի հետ տղամարդկանց այդ վախն անհետանում է։ Վերջ ի վերջո անցյալն անցյալ է։

Անհաջողություններ անկողնում

Կարևոր է լինել բարձրունքի վրա և այնպես անել, որ բոլորը գոհ մնան՝ այսպիսի տրամադրվածությամբ է տղամարդն անցնում իր գործին։ Սակայն, եթե ինչ-որ բան չի հաջողվում, բայց նրան ասում են ամեն ինչ լավ է, այդ դեպքում ի՞նչ անել։ Հավատալ, թե՞ ոչ։ «Ամեն ինչ լավ է, այդպես էլ է պատահում». մտածում են տղամարդիկ։ Սակայն հեռանում են հոգու վրա նստվածք ունենալով։ Եվ լարվում են հաջորդ ժամադրությունից առաջ։

Թուլություն

Տղամարդկանց վրա այնքան պիտակներ և կարծրատիպեր կան, որոնց պետք է համապատասխանել, որ եթե տրամաբանորեն մտածես, ապա նրանք ֆեմիննիստների առաջին շարքերում պետք է լինեն։ Կարծրատիպերից մեկի համաձայն նրանք պետք է ուժեղ լինեն։ Իհարկե պետք է, սակայն ինչպե՞ս։ Եվ ի՞նչ անել, եթե ուժեղ լինել չի ստացվում։ Հրաժարվե՞լ տղամարդու պարտականություններից։ Թույլ երևալու վախն այնքան ամուր է մխրճվել տղամարդկանց մատրիցայի մեջ, որ շատ բարդ է ձևացնելը։ Դասական օրինակն արցունքներն են։ Տղամարդիկ չեն լացում. սա շատ տարածված միտք է, որը շատ շատերին որոշ իրավիճակներում զրկում է դրսևորել զգացմունքները։

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular