Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց արագ խաղի աշխարհի առաջնությունում։

Մոսկվայում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Էլդար Գասանովի հետ եւ հաղթեց 43-րդ քայլում։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանն առաջին տուրում խաղացին ոչ ոքի։

Առաջնությունը կտեւի երեք օր։ Մրցումային օրը բաղկացած է 5 տուրից։

website by Sargssyan