ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ Դավիթ Տոնոյանի հետ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Թերթը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպումը նախաձեռնվել է պատգամավորների կողմից, որոնք անձամբ են խնդրել հանդիպել նախարարին:

Պատգամավորները նախարարին խնդրել են ներկայացնել մեր անվտագության երաշխիքները, քանի որ վերջերս լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական սահմանին: Տոնոյանի կողմից ներկայացվել է, թե ինչ իրավիճակ է եղել այս ընթացքում, եւ ներկայացվել են նաեւ մեր անվտանգության երաշխիքները՝ իրականում որեւէ նորություն կամ գաղտնիք չհրապարակելով:

Տոնոյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավորների հետ հանդիպմանը եւ ասել, որ ձեռքբերումների առումով դրական տարի է եղել, նոր տեխնիկա է ձեռք բերվել, ռազմամթերք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրեթե բոլոր ՔՊ-ականները հարցեր են ուղղել նախարարին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular