Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երևանի Այգեձոր փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է Նարեկ Ղ.-ի (ծնված 1982 թ.) դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն և բաց թողնված ծորակ:

 

Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից և փակել ծորակը:

website by Sargssyan