ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ-ն քիմիական զենք է օգտագործել ամերիկյան զորքերի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աշխարհի մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» խմբավորման ջիհադականներն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում քիմիական զենք են օգտագործել ամերիկյան զորքերի դեմ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, մանանեխի գազով հրթիռն ընկել է Քայարա ռազմակայանից մի երկու հարյուր մետր հեռավորության վրա: Ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել:

Եթե հաղորդագրությունը հաստատվի, ապա հրթիռը կդառնա փաստաթղթերով հիմնավորված առաջին քիմիական զենքը, որը կիրառվել է կոալիցիայի զորքերի դեմ:

Հրթիռի բեկորն այժմ ուղարկվել է լաբորատորիա՝ լրացուցիչ անալիզի համար:

Մանանեխի գազը, որը նաեւ հայտնի է որպես իպրիտ, կարող է լուրջ վնաս պատճառել առողջությանը եւ մահվան հանգեցնել, քանի որ ախտահարում է մաշկը, աչքերը եւ շնչուղիները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular