Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Լոռու մարզում Opel-ով բախվել է ծառին ու խանութի պատին. կան վիրավորներ (ֆոտո)

Լոռու մարզում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 04:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ,51-ամյա Հ. Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի 36 CG 057 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի ձախակողմյան հատված եւ բախվել ծառին ու խանութի պատին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Հ. Մ.-ն, նրա ուղեւոր, Արմավիրր մարզի բնակիչ 44-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

website by Sargssyan