Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». «Չկա Լավրովի պլան, դա սուտ է, բայց ընթանում են ինտենսիվ բանակցություններ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատեւությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, եւ կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Նա նշել է նաեւ, որ չկա Լավրովի պլան, ինչպես պնդում է Մամեդյարովը: «Դա սուտ է, ընթանում են երկարատեւ, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատեւ ինտենսիվ բանակցությունները»,- ասել է նա: 

Հարցին էլ, թե ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ էր արել չվաճառել սպառազինություն Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը, նա պատասխանել է.

«Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում:

Ավելին, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի իրավունք դիմել իր գործընկերներին ռազմական աջակցության անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ, օրինակ՝ Իջեւանում կամ Նախիջեւանում կրակում են, օգնեք: Հայաստանը դիմե՞լ է, ոչ, նշանակում է, որ ագրեսիա չկա, եթե չի դիմել, նշանակում է, որ ագրեսիայի զոհ չէ, եթե ագրեսիայի զոհ չէ, ուրեմն չի կարող պահանջել չվաճառել սպառազինություն:

Իսկ ի՞նչն է խանգարում համարել ագրեսիայի զոհ, եթե մենք գիտենք, որ կրակոցներ կան, եթե կան կրակողներ, ինչո՞ւ դա չեք անվանում ագրեսիա, խնդրեմ, այսօր անվանեք դա ագրեսիա, վաղը խնդրեք ռազմական աջակցություն: Ո՞վ է խանգարում դա անել: Արդեն հետո, երբ կպահանջեք ռազմական աջակցություն, իհարկե, Հայաստանը իրավունք կունենա ասել, որ մենք աջակցություն ենք խնդրել, իսկ Դուք սպառազինություն եք վաճառում: Իսկ այսպես մի փոքր տարօրինակ է ստացվում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․ «Հրապարակ» Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են. «Ժողովուրդ»
Ամենադիտված