ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կորած 16-ամյա տղան հայտնաբերվել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում կորած 16-ամյա տղան հայտնաբերվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին վերսկսվել էին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները:

Որոնողական աշխատանքներին մասնակցել էին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջեւանի բաժնի 4 աշխատակից եւ Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել էին «Աղի ձոր», «Խնձորկուտ», «Միջնահանդ», «Կռոթկուտ» եւ «Գիլի հանք» կոչվող հանդամասերում:

Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք:

Ժամը 18:44-ին ոստիկանությունից տեղեկություն էր հաղորդվել, որ Գեւորգ Մ.-ն հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքում:

Մանրամասներ՝ Աչաջուրում կորած 16-ամյա երեխայի վերաբերյալ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular