Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլ­սա­րի թնջու­կը մնում է չլուծ­ված. ի՞նչ զար­գա­ցում­ներ են սպաս­վում.

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարին ավարտվում է, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է առկախ։ 

Թեև ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը ցանկանում էր ջերմուկցիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին համոզել, որ Ամուլսարի շահագործումը չի կարող վտանգներ պարունակել առողջարանային քաղաքի էկոհամակարգի համար, վերջինս անգամ այցելեց Վայոց ձորի մարզ, անձամբ հանդիպեց տեղի բնակիչներին, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել նրան, որ Ամուլսարի հարցով բնակիչների և բնապահպանների դիմադրությունը թուլանա։ 

Տեսնելով, որ բնակիչներն անդրդվելի են՝ կառավարությունը որոշեց գնալ նոր փորձաքննություն նշանակելու ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ հանքի շահագործումն անվտանգ է։ 

Սրան զուգահեռ՝ վարչապետը հանրությանն էր փորձում ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ պետության համար, եթե հանքը չշահագործվի և «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը դատի տա կառավարությանը։ 

Ըստ վարչապետի, այդ հանգամանքը կարող է ազդել ներդրումային և տնտեսական առումով երկրի հեղինակության վրա, ինչը բացասական հետևանքներ կունենա ներդրումներ և վարկային միջոցներ ներգրավելու տեսանկյունից։ 

Շատերի կողմից նորից փորձաքննություն անցկացնելու՝ կառավարության որոշումը որակվեց որպես ժամանակ ձգելու և քաղաքացիների դիմադրությունը մաշելու քաղաքականություն, բայց քաղաքացիների որոշ մասի մոտ էլ այն մտայնությունն էր գերիշխում, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է դիմել իրավապահների օգնությանը և նրանց միջոցով արագորեն բացել դեպի հանք տանող ճանապարհը։ 

Եվ պատահական չէ, որ վարչապետը ակտիվիստներին մերթընդմերթ կոչ է անում բացել դեպին հանք տանող ճանապարհը։

 Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարությունը դեռևս խուսափում է կոշտ միջոցների դիմելուց՝ տեսնելով, որ տեղի բնակչության մեծ մասը շարունակում է դեմ լինել հանքի շահագործմանը, և այս հարցում նրանց տեսակետների մեջ փոփոխություններ չկան, իսկ իրավապահների գործողությունները կարող են լարվածության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում իշխանությունների վարկանիշը կարող է մեծապես տուժել։ 

Վերջերս էլ Ամուլսարի հարցով Ջերմուկում կայացած հանդիպում-քննարկման մասնակիցները՝ քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ 

Այս ֆոնին հետաքրքրական է, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական՝ չորրորդ վերախմբագրված հետաձգման համաձայնագիրը: Համաձայնագրով պարտատերերը համաձայնել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: 

Սա նշանակում է, որ եթե այդ պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից, կամ էլ մյուս տարբերակն այն է, որ նրանք կնքեն հերթական համաձայնագիրը` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը: 

Թե իրադարձությունները որ ուղիով կընթանան, դժվար է կանխատեսել, սակայն ուշագրավ հանգամանք է այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ակտիվորեն ներգրավված է «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը մերթընդմերթ հայտարարություններ է տարածում հանքի շահագործման անթույլատրելիության շուրջ։ 

Այս կուսակցության նման դիրքորոշումը և ակտիվությունը հետաքրքրական է այն համատեքստում, որ դեռևս սեպտեմբերի սկզբին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել էին Փաշինյանին, որից հետո «Սասնա ծռեր»-գործող իշխանություն համագործակցության որոշակի ուղիներ ուրվագծվեցին։ 

Եվ հարց է առաջ գալիս, թե արդյոք Փաշինյա՞նն է «Սասնա ծռերին» գործուղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ճամբար, որպեսզի ուժեղացնի դիմադրությունը և հետագայում արդարացնի հանք տանող ճանապարհը բացելու շուրջ կառավարության անգործությունը, թե՞ ծռերն են իրենց այդպիսի գործողություններով փորձում ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի բանտից ազատեն իրենց թիմակիցներին և իրենց մյուս պահանջներն իրագործել տան։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Ամենադիտված