ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


27 րոպե մահացած ամերիկացի կինը պատմել է հանդերձյալ աշխարհի մասին

ՖՈՏՈ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհի Թինա Հայնսի մոտ սրտի կանգ է գրանցվել, որից հետո բժիշկները չորս անգամ նրան փորձել են կենդանացնել: Մինչ բժիշկների ժամանելը Թինայի ամուսինը փորձել է փրկել կնոջը` համապատասխան օգնություն ցուցաբերելով:

Ինչպես հայտնում է LADbible-ը հիվանդանոցի ճանապարհին  կնոջ կյանքը փրկելու փորձեր են արել արդեն բժիշկները: Ընդհանուր առմամբ՝  Թինան կլինիկական մահվան վիճակում է եղել 27 րոպե:

Գիտակցության գալուց անմիջապես հետո կինը միանգամից վերցրել է թուղթ ու գրիչ և գրել. «Նա գոյություն ունի»:

Երբ բարեկամները խնդրել են Թինային բացատրել գրածի իմաստը, նա արցունքներն աչքերին նայել է երկինք:

Թինա Հայնսի խոսքերով` կլինիկական մահվան ընթացքում նա տեսել է ինչ-որ մեկի արտացոլանքը, որը կանգնած է եղել վառ դեղին դարպասների դիմաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular