Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արագածոտնում Touareg-ը մի քանի պտույտ շրջվել է ու գլխիվայր հայտնվել դաշտում. 4 վիրավորներից մեկը զինծառայող է (ֆոտո)

Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Volkswagen Touareg մակնիշի 34 CD 027 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վերջինիս ուղեւորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 20-ամյա Արամ Չ.-ն, 23-ամյա Հովհաննես Է.-ն, 21-ամյա Արթուր Ա.-ն եւ վարորդ Սարգիս Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արթուր Ա.-ն ժամկետային զինծառայող է:

 

website by Sargssyan