Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բենզեմա. Հուսով եմ՝ կհաղթենք «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հույս է հայտնել, որ դեկտեմբերի 18-ին տեղի ունենալիք խաղում Արքայական ակումբին կհաջողվի առավելության հասնել կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ:

«Այս մրցաշրջանում նպատակ ունեմ «Ռեալի» կազմում դառնալ Իսպանիայի չեմպիոն: Այդ նպատակին հասնելու համար մենք պարտավոր ենք հաղթել «Բարսելոնային»:

«Ռեալը» Սուպերկլասիկոյին մոտենում է լավ մարզավիճակում, և ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք 3 միավոր վաստակել այդ խաղում»,- Բենզեմայի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում Բենզեմայի գոլը փրկեց «Ռեալին» պարտությունից:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

website by Sargssyan