Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Այաքսը» 63 տարում առաջին անգամ գոլ չի խփում երեք խաղում անընդմեջ

Հոլանդիայի առաջնության 17-րդ տուրում «Այաքսը» 0։1 հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։ Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Նախորդ երկու խաղերում Ամստերդամի թիմը Չեմպիոնների լիգայում 0։1 հաշվով պարտվել էր իսպանական «Վալենսիային», Հոլանդիայի առաջնությունում՝ 0։2 հաշվով «Վիլլեմ Երկրորդին»։

«Այաքսը» 63 տարում առաջին անգամ գոլ չի խփում երեք խաղում անընդմեջ։

«Այաքսը» 41 միավորով շարունակում է գլխավորել է Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի «ԱԶ Ալկմարը»։

website by Sargssyan