ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


EXCLUSIVE. Արման Հովհաննիսյանը՝ «Դե մի գնա» երգի պրեմիերայի և հետագա անելիքների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է՝

 

Տարվա ընթացքում մենահամերգով հանդիսատեսին ներկայացած Արման Հովհաննիսյանը ժամեր առաջ նոր տեսահոլովակ հանձնեց հանրության դատին :

Past.am-ը հեռախոսակապ ունեցավ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող երգչի հետ:

- Միացյալ նահանգներում եք հանգստի՞ նպատակով:

- Այստեղ եմ, քանի որ դեկտեմբերի 31-ին համերգային ծրագրով պետք է ելույթ ունենամ իմ ամերիկաբնակ գործընկերների հետ: Երևանում կայացած մենահամերգից հետո Լոսանջելոսյան հանդիսատեսը սպասում էր ու ամանորը առիթ է նրանց հանդիպելու:

- Օգոստոսի 9-ին Երևանում տեղի ունեցած համերգի ամփոփումն է նաև տեսահոլովակը՞:

- «Դե մի գնա» երգի հեղինակը Սերգեյ Կարինյանն է, գործիքավորումը կատարել են Կարեն-Սևակ երաժիշտները: Եվ այո նոր տեսահոլովակը կարելի է ասել մենահամերգի ամփոփումն է հիշարժան կադրերով:

- Ե՞րբ կվերադառնաք Հայաստան:

- Հունվարի չորսին Երևանում կլինեմ, հետո մի քանի օրով կմեկնենք հանգստի:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular