ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն ժանրում էլ կարող ես պատշաճ ներկայանալ». Անահիտ Կիրակոսյանը անակնկալներ ունի

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը գրում է՝

 

Սուսիկի կերպարով դերասանական կարիերան սկսած Անահիտ Կիրակոսյանը ընդունվեց հեռուստադիտողի կողմից: Սկիզբը խոստումնալից էր, այսօր դերասանուհին ունի իր երկրպագուների հավատարիմ խումբը, որոնք էլ արդեն նրան կարող են հետևել յութուբյան ալիքով:

Դերասանուհին մանրամասները ներկայացրեց Past.am-ին:

Похожее изображение

- Ի՞նչ նոր նախագծով է զբաղված Անահիտ Կիրակոսյանը:

- Նոր նախագիծը կոչվում է MIX SHOW, որը կազմված է չորս մասից, կարելի է ասել ունի չորս պատուհան: Գաղափարը առաջացավ սուրճի սեղանի շուրջ մեր երեք ընկերուհիների զրույցից` Անահիտ Կիրակոսյան, Զարա Մանուչարյան, Ջուլիա Մկրտչյան: Առաջին փորձնական նկարահանման համար հյուրը ես եմ եղել, որից հետո կհուրընկալենք հայտնի սիրված անձանց: Հավատում եմ, որ այն դուր կգա մեր հետևորդներին, քանի որ ֆորմատով խիստ տարբերվող է:

- Ձեզ թատրոնում եք ավելի լավ ինքնադրսևորում, թե՞ հեռուստաշոուների ժամանակ:

- Թե թատրոնում, թե սերիալում, թե գեղ.ֆիլմում կարելի է գտնել ինքնադրսևորման ձև ու յուրովի հանդես գալ, կարևորը սիրով զբաղվես քո ընտրած գործով ու հանդիսատեսի համար լինես ծայրահեղ անկեղծ:

- Թատրոնում ի՞նչ չկա , որը դերասանները փնտրում են սերիալների ու շոուների մեջ:

- Առհասարակ սխալ է թատրոնը համեմատել շոուների հետ ու մտածել դերասանը ինչ է փնտրում: Երկուսի մեջ էլ կարելի է ինչ որ բան գտնել և օգուտ քաղել: Ամեն ժանրում էլ կարող ես պատշաճ ներկայանալ ու հոգևոր առումով տալ և վերցնել:

Похожее изображение

- Հեռուստաշոուների համար դերասանը պիտի նաև երգի, պարի, դուք ավելի շատ խոսքն եք կարևորում թե՞ ...

- Եթե կատակերգական ժանրի է այո պիտի երգի, պարի, ուրախանա, սակայն և կարևորի գրագետ խոսքի գործածումը, իսկ եթե լուրջ բնույթի հարցերի քննարկմանը պիտի մասնակցես, բնական է, որ առաջնահերթությունը կտրվի խոսքին ու վերլուծական մտքին:

- «Stend up» ժանրում նույնպես ներկայացաք, այդտեղ դերասանի բացվելու, անկեղծանալու հնարավորությունը շա՞տ է:

- «Stend up»-ում իհարկե անկեղծանալու, բացվելու հնարավորությունը շատ է, սակայն պետք է մեծ պաշար ունենաս, ասելիքդ բովանդակությամբ պիտի իրական կյանքին համահունչ լինի, կամ քեզ հետ պատահած լինի, որ անկեղծությունդ երևա, որ քեզ հավատան:

Похожее изображение

- Հումոր, երգիծանք, բազում կանացի կերպարներ մարմնավորած Անահիտ Կիրակոսյանը իրեն փորձելու է նաև ...

- Անահիտ Կիրակոսյանը իրեն փորձելու է անակնկալներ մատուցողի դերում, նոր MIX SHOW-ի ընթացքում ամենատարբեր իրավիճակներում, կփորձենք հանրությանը ներկայանալ նորովի, անսպասելի:

- Կա՞ խաղընկեր ումից նաև սովորել եք:

- Խաղընկեր ումից սովորել եմ իմ վարպետն է, իմ ուսուցիչը` Դավիթ Հակոբյանը:

- Այն դերը, որին սպասում եք ...

- Իմ երազանքն է խաղալ Եվգենի Օնեգինի  «Տատյանա»-ն:

Похожее изображение

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular