ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


EXCLUSIVE. Ես շշմած նստել էի, թե էս ինչ է կատարվում, հետո բոլորը ոտքի կանգնեցին. Հարութ Փամբուկչյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ներկա օրերում երբեմն հայր ու որդու մեջ չի լինում վստահություն, փոխադարձ հոգևոր կապ, որը կա պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի և լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի միջև:

Ի շնորհիվ Խաչիկի՝ Past.am-ի լրագրողը հասցրեց հանդիպել երեք օրով հայրենիք
ժամանած ՀՀ վաստակավոր արտիստին, ու միասին պարզեցինք այցելության
պատճառը:

Ո՞րն է այս անգամ կարճ ժամանակով Երևանում գտնվելու առիթը։

 -Իմ սիրած բանաստեղծներից մեկի` Համո Սահյանի «Ինքս ինձ հետ» խոհափիլիսոփայական բանաստեղծությունը ամեն անգամ կարդալիս մտածում էի, թե որքան երգային է, ու մտքումս կար մի օր այն կատարելու: Ցանկությունս իրականություն դարձավ: Իմ նվագախմբի երաժիշտներից մեկը` Ավո Հարությունյանը գրեց երաժշտությունը, գործիքավորեց Արմեն Ահարոնյանը, ու արդեն պետք էր տեսահոլովակի նկարահանումն անել: Երևան գալու պատճառն ու առիթը նոր աշխատանքի հաջողությունը դատարանին (հասարակությանը ) հանձնելն էր :

Վերջերս Լոս Անջելոսում ի՞նչ պատմություն է եղել Ձեր անվան հետ կապված։

-Նոյեմբերի 26-ին Լոս Անջելոսի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է
Հարութ Փամբուկչյանի օր :
Ինձ հրավիրեցին այնտեղ, ես գիտեի՝ մի պատվոգիր կտան ու կճանապարհե , բայց
պարզվեց՝ ամեն տարի այդ օրը պիտի նշվի , ամբողջ մեծ քաղաքում իմ
երաժշտությունը պիտի տարածվի:

Շշմած նստել էի, չէի հասկանում, թե էդ ինչ է կատարվում շուրջս , հետո բոլորը ոտքի կանգնեցին, շնորհավորեցին. հուզված տուն եմ վերադարձել:

Картинки по запросу

Փառավոր, պատմություններով հագեցած կյանք ապրած Հարութ Փամբուկչյանի
չհասցրած գործերը որո՞նք են։

-Մի երազանք ունեմ. թոռնուհի եմ ուզում ունենալ, ում կանվանակոչենք ի պատիվ երջանկահիշատակ կնոջս ` Ռուզաննայի: Թե չէ մնացած, հազար փառք Աստծուն, գրեթե բոլոր նպատակներս իրագործվել են :

Եթե նորից ծնվեի, ապա կապրեի...

- Նորից նույն կյանքով կապրեի, բայց կփոխեի, կավելացնեի կնոջս հանդեպ սերը,
հոգատարությունը:

Картинки по запросу

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular