Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հայտնիներից ովքեր բաժանվեցին 2019-ին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Bravo.am-ը ներկայացնում է ամենից շատ քննարկված բաժանությունները՝ հայ հայտնիների շրջանակում։

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա

Սոս Ջանիբեկյան մադոննա հարությունյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այլեւս միասին չեն: Լուրի իսկությունն այս սեպտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Մադոննան: Հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել է. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ՝ որպես Անաիսի ծնողներ»: Մադոննան նաեւ հավելել է, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ: Զույգի բալիկը՝ Անաիսը, մեկ տարեկան է:

Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ

Ալեքսանդր Լիլիթ Բաբասյան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ սննդաբան Լիլիթ Բաբասյանի ամուսնալուծության լուրը վերջերս տարածվեց այն բանից հետո, երբ Լիլիթը սոցցանցային իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաեւ ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան: Թեմայի շուրջ BRAVO.am-ը փորձել է խոսել դերասանի հետ, սակայն նա որեւէ մեկնաբանություն չի ցանկացել տալ:

Գայանե Ասլամազյան եւ Ջիանի Օնչո

Գայանե ասլամազյան

Գայանե Ասլամազյանը եւ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն շուրջ մեկ տարի է՝ միասին չեն: ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհին օրեր առաջ այս մասին հայտնեց տեսաուղերձի միջոցով: Նա նախ անդրադարձավ նախկին ամուսնուն, որի հետ ապրել է երկու տարի.«Թեեւ եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաեւ գեղեցիկ օրեր, եւ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Ամուսնալուծության մասին չէի խոսում, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի այն աղմուկին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»:

Արթուր Աբրահամ եւ Մերի

ամուսնալուծվել է

Արթուր Աբրահամն ու Մերին 2019-ի տարեսկզբին պաշտոնապես ամուսնալուծվեցին, բայց նրանց բաժանության մասին լուրը ավելի վաղ էր տարածվել: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Արթուրն արդեն հասցրել է երկրորդ անգամ ամուսնանալ եւ բալիկ ունի: Իր եւ Մերիի որդու՝ Գրիգորի 3-րդ տարեդարձը մարզիկը նշել է երկրորդ կնոջ եւ դստեր հետ: Այդ օրը նրանք կազմակերպել են նաեւ աղջնակի ատամհատիկի արարողությունը:

Միսթր X եւ Սվետլանա Բոսնոյան

Միսթր X

Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ երգիչ Միսթր X-ը, եւ ամերիկաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը եւս 2019-ին բաժանված զույգերից են: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին, իսկ Սվետլանան խոստովանել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը.«Մի քանի ամիս է՝ ինչ մենք ամուսնալուծվել ենք: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել պատճառների մասին. դրանք նեղ անձնական են ու հաստատ շատերին չեն էլ հետաքրքրի»: Նա նաեւ ասել է, որ ամուսնալուծության գործընթացի մեջ են.«Շուտով նաեւ օրենքի դաշտում կհամարվենք ամուսնալուծված: Միասին չապրելն ու այս երկարատեւ գործընթացները չեն խանգարել Արթուրի ու մեր դստեր՝ Իզաբելի հարաբերություններին: Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը»:

Աղբյուր՝ bravo.am

ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան
Ամենադիտված