ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է, վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

 Գործը մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Առաջին դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին: 

Սակայն, «Փաստ» թերթի ստացած տեղեկություններով, չի բացառվում, որ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն նոր դատավորին: 

Բանն այն է, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ընդգծված հակաքոչարյանական է: 

Դրա մասին են վկայում նաև նրա ֆեյսբուքյան տարբեր գրառումները: 

Մյուս կողմից՝ Դավիթ Աբգարյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, որը նույնպես հայտնի է Քոչարյանի ու նրա կալանավորման գործի հանդեպ կանխակալ վերաբերմունքով: 

Ի դեպ, հավելենք, որ Լուսինե Աբգարյանի, որպես դատավոր, կարիերան առանձնապես հարուստ չէ՝ ընդամենը 5 տարի: 

2014 թվականին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ արդեն իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հոկտեմբերի 24-ին, միանգամից նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular