ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես»․ Իշխանության սատելիտները ճնշում են գործադրել Վերաքննիչի դատավորի վրա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Քոչարյանի գործով Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանի ինքաբացարկը բավականին երկար պատմության արդյունք է: Իշխանության սատելիտները տոտալհոգեբանական ճնշում են գործադրել վերջինս վրա, որովհետև թե դատական, թե փորձագիտական մակարդակում միանշանակ է եղել համոզմունքը, որ Պապոյանն անպայման փոխելու է Քոչարյանի խափանման միջոցը, որովհետև բացարձակապես «վնգստացողների» դասից չէ, խոցե­լի չէ, ազատ մտածողության կրող է:

Ճնշումների արդյունքում Պապոյանը փակ զրույց է ունեցել «համքարության» իր պես մտածող դատավորների հետ (չենք տալիս նրանց անունները, որպեսզի չվնասենք). թե տղերք, եթե ես որոշումը կայացնեմ, դուք պատրա՞ստ եք «ուդարն» ինձ հետ պահելու, որովհետև էս դեպքում միայն ինձ չեն խփելու, շարունակությունում` մնացած նորմալ դատավորներին էլ են խփելու: Ինչ որոշում է կայացրել «համքարությունը», ակնհայտ դարձավ դատավարության և ինքնաբացարկի ընթացքից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular