ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում տասնյակ մարդիկ են տուժել եւ մեկն անհայտ կորել թայֆունի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 30 մարդ Է տուժել, եւս մեկն անհայտ կորել «Մալակաս» թայֆունի պատճառով, որն անցնում Է Ճապոնիայի կենտրոնական մասի վրայով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում այն շարժվում Է դեպի հյուսիս - արեւելք՝ մայրաքաղաքի կողմը, վատ եղանակն իր անցած շրջաններում խախտել Է տրանսպորտային հաղորդակցությունը, հազարավոր մարդկանց հա նձնարարված Է տարահանվել հատուկ սարքավորված ապաստարաններ:
Ներկայում թայֆունի Էպիկենտրոնը գտնվում Է Աիտիի պերֆեկտուրայում:

Տեղումների ինտենսիվությունը մոտենում Է վայրկյանում 100 միլիմետրի, իսկ քամու պոռթկումների արագությունը հասնում Է վայրկյանում 40 մետրի: Այս պատճառով երկրի կենտրոնական մասում խախտվել են ավիահաղորդակցությունը եւ երկաթուղային տրանսպորտի աշխատանքը:

Ընդհանուր առմամբ չեղարկվել կամ հետաձգվել են ավելի քան 180 չվերթեր, շուրջ 14 գնացքներ չեն կարողացել մեկնել կայարաններից, արդ թվում՝ Տոկիո:

Ինչպես սպասվում Է, «Մալակաս» թայֆունը, որն այս տարի արդեն 16-րդն Է դարձել Խաղաղ օվկիանոսում, մայրաքաղաքի շրջան կհասնի սեպտեմբերի 21-ին, սակայն արդեն մի քանի ժամ Է, ինչ այնտեղ ուժգին անձրեւ Է տեղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular