ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի ներառումը բանակցային գործընթացում՝ Ադրբեջանի պատվիրակության կազմում, կարող է սպառնալիք չներկայացնել։ Այս մասին դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայ Դատի» գրասենյակի պատասխանատու եւ ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Այլ բան է, եթե փորձ արվի հավասարեցնել, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների եւ Ղարաբաղի կարգավիճակը։ Նման օրակարգ առաջ քաշելու փորձի դեպքում պետք է ուշադիր լինել, քանի որ դա կարող է մեզ ոչ շահեկան վիճակում դնել։ Նման սցենարի դեմ մեր փաստարկները կարող են տանել նրան, որ բանակցությունները պետք է վարեն հակամարտության կողմերը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Ղարաբաղի, եւ Հայաստանի՝ որպես բանակցությունների կողմ ու ԼՂՀ անվտանգության երաշխավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular