Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առավոտ». 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Երեկվա լրահոսում ես, կարծես, չհանդիպեցի որեւէ անդրադարձի այն բանին, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կարծում եմ, դա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ  Երրորդ հանրապետության պատմության մեջ քիչ են եղել ընտրություններ, որոնց արդյունքներին հանրությունն ամբողջապես վստահի, եւ որոնք չեն վիճարկվել ոչ մի քաղաքական ուժի կողմից: Դրանից առաջ այդպես էր եղել 1990-ին եւ մասամբ՝ 1999-ին: Հատկապես 90 թվականի ընտրությունների հետ զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ երկու դեպքում էլ ընտրություններին նախորդել էր փողոցային պայքարը, որն ուղղված էր փտած, լճացած, անարդյունավետ համակարգի դեմ: Բայց կան նաեւ տարբերություններ, որոնցից աչքի է զարնում այն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրեդեղյանի եւ մի շարք այլ ծանրակշիռ, ազդեցիկ գործիչների օգտին: 2018 թվականին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց բացառապես Նիկոլ Փաշինյանին, որը կազմել էր 88 հոգանոց ցուցակ. այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հասարակությունը կա՛մ ընդհանրապես չէր ճանաչում, կա՛մ էլ՝ ճանաչում էր այնքանով, որքանով նրանք «Նիկոլի կողքին» էին: Ի թիվս այլ խնդիրների, դա, իհարկե, ծանրացնում է ներկայիս վարչապետի ուսերին ընկած բեռը:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ 90 թվականին մեր հասարակությունն ավելի կրթված էր ու զարգացած, քան այսօր. այսօրվա «միջին վիճակագրական» 20 տարեկան երիտասարդն ավելի քիչ գրքեր է կարդացել, քան այն ժամանակվա 20 տարեկանը: Որպես հետեւանք՝ այն 90-ի ընտրողն, իմ կարծիքով. ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. վերջինս, որպես կանոն, գտնվում է «ֆեյսբուքային զոմբիականության» ազդեցության տակ, որը ծնում է միագիծ, կտրուկ, «քառակուսի», վերջնական ճշմարտությանը հավակնող դատողություններ: 

Բայց եթե համեմատենք այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմը նախորդ 2-3 գումարումների հետ, ապա այն, ընդհանուր առմամբ, ունի նաեւ առավելություններ: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ անփորձությունը, ամբոխավարությունը, դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը եւ համատարած անհավատությունը: Կարծում եմ, այս հարցի պատասխանը բոլորի համար պարզ է: Առաջին տիպի թերությունները, գոնե տեսականորեն, հնարավոր է շտկել՝ լավ կլիներ, իհարկե, որ մենք այս առումով առաջընթաց զգայինք մեկ տարվա ընթացքում: Երկրորդ դեպքում ամեն ինչ անհույս է»:

Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել Նոյեմբերյանում «Opel»-ի վարորդը մեքենան վարեց ցուցարարների վրաՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը
Ամենադիտված