ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


WhatsApp-ում նոր գործառույթ է հայտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

WhatsApp մեսենջերը նոր գործառույթ ունի, որը թույլ է տալիս խնդիրներ ստեղծել եւ համապատասխան հիշեցումներ ստանալ: Նորամուծությունը ներկայացվել է whatsapp.any.do կայքում:

Հիշեցումների Any.do ծառայության հետ համատեղ ստեղծված գործառույթը կոչվում է WhatsApp Reminders («WhatsApp Հիշեցումներ») եւ տեղադրված մեսենջերով բոլոր սարքերի համար հասանելի է վճարովի բաժանորդագրությամբ:

Խնդրի ստեղծման համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդագրություն ուղարկել Any.do բոթին՝ հիշեցման ժամը նշելով: Դրանից բացի, խնդրի ավտոմատ ստեղծման համար կարելի է ուղարկել մյուս զրուցակիցներից ստացած հաղորդագրություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ հաղորդվել էր WhatsApp-ի մշակողների կողմից նոր գործառույթի թեստավորման մասին, որը թույլ կտա օգտատիրոջ հաղորդագրությունն ավտոմատ հեռացնել  որոշակի ժամանակահատված անց:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular