ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում կատաղի պաշտպանիչ մարտեր են ընթանում ահաբեկիչների դեմ. «Ջեբհաթ ան-Նուսրան» հարձակում է սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները զանգվածային հարձակում են սկսել Հալեպի հարավ-արևմտյան շրջանում: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից:

«Ներկա պահին սիրիական կառավարական զորքերը կատաղի պաշտպանիչ մարտեր են մղում ահաբեկիչների խմբերի առաջընթացը կանխելու և նրանց Հալեպի կենտրոնական մաս ներս չթողնելու համար», - հայտնել է Սիրիայում ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:

Ռուսական կենտրոնի տվյալներով` «Ջեբհաթ ան-Նուսրան» գրոհ է սկսել Ասադի անվան ակադեմիայի շրջանում` Սիրիայի կառավարական բանակի ուղղությամբ:

Ներկա պահին ճշտվում է` արդյոք զոհեր կամ վիրավորներ կա՞ն բանակայինների և խաղաղ բնակիչների շրջանում, թե ոչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular