ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զինված ուժերը սահմանին լուրջ առաջխաղացում ունեն: Որոշակի ճանապարհներ, բնակավայրեր, այդ թվում գազատարը, արդեն ամբողջությամբ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Սահմանին կրակոցների նվազումը պայմանավորում եմ ոչ միայն բանակցային գործընթացով, այլև հայկական զինված ուժերի դիրքերի ամրապնդմամբ: Մեր դիվանագետ գործընկերները հստակ զգում են, որ զինված ուժերն իրենց թիկունքում կանգնած են՝ դրանով ամրապնդելով մեր դիրքերը բանակցային գործընթացում»,-ասաց Բալայանը՝ ընդգծելով, որ  հայկական զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։

Նախարարի տեղակալը նշեց, որ բանակի պատրաստման գործընթացը չի դադարում, ԶՈՒ-ն ոչ մի վայրկյան չի կորցնում զգոնությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular