ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ժամային գոտիների տարբերությունը չի կարող խանգարել, որպեսզի Թաթային տարեդարձի առթիվ շնորհավորեն աշխարհի բոլոր անկյուններից:

Ֆրեզնոյի մեծ համերգասրահներից մեկում այսօր նրա մենահամերգն է:

Past.am-ի լրագրողը կապվել է երգչի հետ: Փաստ լրատվական գործակալության ողջ անձնակազմի կողմից շնորհավորելուց հետո մեր լրագրողը փոքրիկ զրույց է ունեցել երգչի հետ նրա հետագա պլանների և անելիքների մասին:

Հարցազրույցներից միշտ խուսափող արտիստը ասաց, որ դեռ որոշ ժամանակ կմնա ԱՄՆ-ում:

Ամանորի շեմին մեծ եռանդով ու նվիրումով աշխատող Թաթան ամերիկահայության և ողջ սփյուռքի կողմից մշտապես հյուրախաղերի հրավերներ ունի, որի պատճառով կարոտում է հայրենիքն ու հարազատներին: Իսկ երկրպագուներին մնում է ուրախանալ, վայելել Թաթայի նոր տեսահոլովակները:

Ի դեպ մի քանի օր առաջ նա նոր տեսահոլովակ է նկարահանել` «Կարոտը, սերն ու ես» :

Մինչև տեսահոլովակը հայտնվի համացանցում Past-ի հետևորդները կարող են տեսնել ֆոտոներ և տեսանյութ: Ընդ որում տեսանյութից երևում է, թե Թաթան ինչպես է գովաբանում հայրենի Երևանը:

Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular