Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մխիթարյանի 200-րդ գոլը, ՀՖՖ նախագահի թեկնածուները, բրազիլական #CornerChallenge

Ներկայացնում ենք հետաքրքիր #CornerChallenge Երեւանի «Ալաշկերտի» բրազիլացի ֆուտբոլիստներ Գուստավո Մարմենտինիի եւ Տիագո Գալվաոյի մասնակցությամբ։ Մրցաշրջանի առաջին կեսում նրանք միասին հավաքել են 21 միավոր «գոլ+փոխանցում» համակարգով։

Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփց «Ռոմայում»՝ գրավելով «Վերոնայի» դարպասը։ Այս գոլը հոբելյանական` 200-րդն էր 30-ամյա հայ կիսապաշտպանի կարիերայում:

Սարգիս Ադամյանը վերականգնվել է վնասվածքից հետո եւ «Հոֆենհայմի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի հերթական տուրի հանդիպմանը։ Վարազդատ Հարոյանն ընդգրկվել է ռուսական Պրեմյեր լիգայի տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանն իր առաջին գոլն է խփել Սլովակիայի Սուպերլիգայում։

Ավարտվեց Հայաստանի գերլարված եւ հետաքրքիր առաջնության աշնանային հատվածը։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը։

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենան ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունները։ Առաջադրվել է չորս թեկնածու։

 
 
 
 

 

website by Sargssyan