Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդրանիկ Կարապետյանը խոստանում է ներդնել ողջ ուժերը Հայաստան օլիմպիական մեդալ բերելու համար

ՍՊՈՐՏ

Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը, ով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ևս ինքը բարձր կպահի Հայաստանի մարզական պատիվը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարազատների, ընկերների ու մարզասերների սերը վայելած ու գնահատանքը զգացած ծանրորդը բավականին վստահ է իր ուժերին, որ ամիսներ անց ինքն ի վիճակի կլինի Օլիմպիական խաղերում պայքարելու մեդալների համար:

«Գիտեմ, որ Ռիոյում ավելի բարդ կլինի: Փորձելու եմ մինչև Օլիմպիական խաղերի մեկնարկը ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կարողանամ լավ ելույթ ունենալ: Իհարկե, չեմ կարող ոչինչ խոստանալ կամ հավատացնել, թե անպայման մեդալ կնվաճեմ Օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ սպորտը բավականին անկանխատեսելի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծանրորդը՝ հավելելով, որ իր համար բավականին հաճելի է եղել, երբ կարողացել է Ֆյորդեում Հայաստանի համար ոսկե մեդալներ նվաճել:

«Շուտով կմեկնարկի նաև մեր ուսումնամարզական հավաքը: Ապրիլի 28-ից սկսած ջանասիրաբար կմարզվեմ, կանեմ ամեն բան, որպեսզի կարողանամ ավելի մեծ ծանրություններ բարձրացնել: Ինձ համար ամենակարևորը մշտական աշխատանքն է, մարզումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հաջողության հասել:

Կներդնեմ ամբողջ ուժերս Հայաստանի համար Օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասաց երիտասարդ ծանրորդը՝ խոսելով նաև իր՝ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանալու զգացմունքների մասին. «Բավականին հուզիչ էր: Մրցակցում էի ոչ թե Տիգրան Մարտիրոսյանի, այլ ինքս ինձ հետ: Ուրախ եմ, որ հաջողվեց լավ արդյունքի հասնել: Կարծում եմ, որ դեռ ավելիին եմ ունակ»:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար Ֆյորդեում միակ ոսկե մեդալը նվաճած ծանրորդը հավելեց նաև, որ ինքը մեծ ուրախությամբ է ընդունել նաև Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի հաջողությունները. «Մենք իսկապես թիմ էինք: Դարձել էինք մի ամբողջություն, բոլորս աջակցում էինք միմյանց և օգնում էինք խորհուրդներով»:

«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»
Ամենադիտված