ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում». Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ալեքսանդր Գրիբոյեդովը հայ-ռուսական իրական բարեկամական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն է։

Անուրանալի է նրա դերը, թե Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման եւ թե Պարսկաստանից հայ ժողովրդի վերադարձ -ներգաղթը Մայր Հայաստան կազմակերպման գործում։

Հ.Գ.Այն, որ Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկելն ու ապամոնտաժելը վանդալիզմ եւ հիմարություն է՝ անհերքելի է։

Բայց վանդալիզմին՝ վանդալիզմով չեն պատասխանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երեւում է՝ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաեւ գրառում։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular