ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Past.am-ի հարցերին պատասխանելու համար Առողջապահության նախարարության մամլո խոսնակը երեք օր ուզեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Past.am գրում է՝

Մինչև հեղափոխությունը ԶԼՄ-ները բախվում էին բյուրոկրատական քաշքշուկի, նույնիսկ նախագահի ասուլիսին ներքին կարգով հրավիրվում էին հատուկ արտոնություն ունեցող լրատվամիջոցները:

Հիմա այս իշխանության օրոք շատ բան չի փոխվել` Past.am-ի լրագրողը տարվա ամփոփիչ հարցաշար է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանին՝ խնդրելով իր պաշտոնից ելնելով պատասխանել հարցերին:

( Սարգսյանի պատասխանը- Լուսինե ջան քանի որ հարցերը բազմապրոֆիլ են ավելի ճիշտ կլինի այդ հարցերը ստորագրված ուղարկեք ՀՀ ԱՆ)

Սարգսյանը մերժել է պատասխանել , հարցերն ուղարկելով ԱՆ-ի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին:

Առողջապահության ոլորտին վերաբերվող խնդիրները վեր հանող մեր հարցերի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք խոսնակին:

Մեր պնդմանը , որ անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել մեր հարցաշարին Ալինա Նիկողոսյանն ասաց, որ իրենք տարի են փակում և ԱՆ-ի էլեկտրոնային հասցեին գրելուց հետո եռօրյա ժամկետում կստանաք պատասխանները:

Հիմա ուզում ենք հասկանալ խուսափեցի՞ն առողջապահության ոլորտին վերաբերվող ցավոտ, չլուծված հարցերին պատասխանել , թե՞ Իմքայլականների Նոր Հայաստանում ավանդաբար շարունակում են գործել ՀՀԿ - ի հին մեթոդները:

 

Ստորև ներկայացնում ենք հարցաշարը որի պատասխանները չստացանք ոչ ԱՆ խորհրդականից, ոչ մամուլի խոսնակից՝

 

- «Դեղերի մասին» լրացումը կամ փոփոխություն կատարելու օրինագծի մասին ի՞նչ կասեք , այստեղ վիճելի քննարկումներ եղան, դուք կոռուպցիոն ռիսկ տեսնո՞ւմ եք:

- Ո՞ր մարզում է առողջապահությունը վատթարագույն վիճակում տարբեր հանգամանքներից ելնելով:

- Երևանում սնկի նման աճում են մասնավոր կլինիկաները, որքանո՞վ են դրանք վերահսկվում դրանք պետության կողմից:

- Ծննդաբերող մայրերի ու նորածինների մահացությունը նվազեցնելու համար ծննդատներում ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել:

- Ո՞րն է այն կարևոր նախագիծը, որը պետք է իրողություն դառնա, ՀՀ քաղաքացու առողջութունը պաշտպանված լինելու համար:

- Առաջիկա ծրագրերում կա՞ նախագիծ, ըստ որի երկրում կգործի գոնե մեկ հիվանդանոց, որը աղքատ խավի բոլոր տեսակի առողջական խնդիրները հոգալու համար կլինի անվճար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular