ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռու­սաս­տա­նյան «տա­նիք» նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի հա­մար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաև ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է: 

Ներկայումս ՌԴ տարածքում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաներ, որոնք խուսափում են վերադառնալ Հայաստան, ոմանց պարագայում էլ ռուսական կողմը պարզապես չի արտահանձնում նրանց։ Խոսքը մասնավորաբար ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և էլի մի քանի պաշտոնյաների մասին է։

 «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ռուսական շրջանակների հետ շփումներում հիշյալ անձանց «տանիքն» առաջին հերթին հայազգի գործարար Կամո Ավագումյանն է, ու նաև նրա ջանքերի արդյունքում է, որ նման վիճակ է այդ պաշտոնյաների հետ կապված։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular