ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը». Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանի պղծման կապակցությամբ:

«Մենք կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը խիստ հստակ նկարագրել է այս տգեղ արարքը՝ կապված հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի հուշարձանի հետ:

Ենթադրում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն պատմական խորն արմատներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երեկ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular