ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ու նրա զինված ուժերն ընդհանրապես աչք չունեն որևէ երկրի տարածքի վրա. Գլխավոր շտաբի պետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացվում է Թուրքիայի անվտանգության նպատակներով:

«Եփրատի վահան գործողությունն ուղղված չէ Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Թուրքիան իրավասու է ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Թուրքիան ու նրա զինված ուժերն ընդհանրապես աչք չունեն որևէ երկրի տարածքի վրա»,- ասել է նա:

Աքարը կարևորել է Թուրքիայի զինված ուժերը գյուլենականներից մաքրելու գործընթացը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular