Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1988 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք. Սամվել Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում և Գյումրիում ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում մարդիկ անցնում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում են: Այս շարժական կլինիկաները, սակայն, միայն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը չէ, որ աշխատում են: Դրանք աշխատում են ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակի և տոնական օրերից, ըստ նախապես կազմված ժամանակացույցի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«3 շարժական կլինիկաները մեկնում են Հայաստանի տարբեր մարզեր, գյուղական համայնքներ, որտեղ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները հասանելի չեն: Մենք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը տրամադրում ենք բժշկական այլ ծառայությունների փաթեթի շրջանակում, մասնավորապես՝ այցելուներին առաջարկվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունից բացի անցնել նաև հեպատիտ Բ, Ց և սիֆիլիսի վերաբերյալ հետազոտություն: Իրականացվում են նաև ուլտրաձայնային հետազոտություններ: Բոլոր հետազոտություններն անանուն են և անվճար», - ասաց Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ շարժական կլինիկաների աշխատանքը պահանջված է, ինչի մասին վկայում է դիմողների թիվը:

«Շարժական կլինիկաները այցելել են շուրջ 350 գյուղական ու քաղաքային համայնք: Ընտրվել են այն համայնքները, որոնք ամենախիտն են բնակեցված և որտեղ ավելի շատ է աշխատանքային  միգրացիան: Այս 6 տարիների ընթացքում մենք ավելի քան 70 000 հետազոտություն ենք անցկացրել, և ավելի քան 130 000 մարդ անցել է մոտիվացիոն խորհրդատվություն, այսինքն՝ իրազեկվել է ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների և կանխարգելման միջոցների մասին», - նշեց նա:

Անդրադառնալով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությանը՝ Սամվել Գրիգորյանը նշեց, որ 1988 թվականից 2019 թվականի դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3730 դեպք։ Մասնագետի խոսքով՝ չնայած Հայաստանը գտնվում է ՄԻԱՎ վարակի բարձր աճի տեմպեր ունեցող տարածաշրջանում, այնուամենայնիվ, ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը մեր երկրում մնում է կայուն ցածր:

«ՄԻԱՎ-ով վարակվածների 69%-ը տղամարդիկ են, իսկ 31%-ը ՝ կանայք: Վարակը ավելի հաճախ հանդիպում է 25-39 տարեկանների մոտ: Վերջին 5 տարիների կտրվածքով դեպքերի 56%-ը արձանագրվում է աշխատանքային միգրանտների շրջանում, մոտ 10%-ն էլ նրանց կանայք են. այսպիսով՝ դեպքերի 66%-ը պայմանավորված է աշխատանքային միգրացիայով: Եթե բացարձակ թվով նայենք, ամենաշատ դեպքերը գրանցված են Երևանում, իսկ եթե 100 հազար բնակչի հաշվով դիտարկենք, ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզում է», - ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը:

Սամվել Գրիգորյանը հայտնեց նաև, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է։ Այս պահի դրությամբ նրանց 78%-ը ունեն ախտորոշում, և նպատակ կա մյուս տարի այդ թիվը հասցնել 90-ի:

«Այս 90%-ները միջազգային թիրախներ են՝ ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին: Գոյություն ունի 3 «90»-երի թիրախ. առաջին թիրախն այն է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 90%-ն իմանա իր կարգավիճակի մասին և ունենա ախտորոշում: Հաջորդը, որ ախտորոշում ունեցող մարդկանցից 90%-ը ստանա հակառետրովիրուսային բուժում (Հայաստանում այդ բուժումը ստանում է ախտորոշված մարդկանց 78%-ը): Երրորդ թիրախն էլ հետևյալն է. բուժում ստացող մարդու արյան մեջ վիրուսի քանակն այնքան քիչ պետք է լինի, որ լաբորատոր հետազոտությամբ չհայտնաբերվի: Այս ցուցանիշով էլ մենք հասել ենք 86%-ի: Այսպիսով, Հայաստանն ընդհուպ մոտեցել է 90-երի միջազգային ցուցանիշներին և նպատակաուղղված, շարունակական գործողությունների արդյունքում կարող է դրանց հասնել 2020 թվականի ավարտին», - ասաց նա:

 

Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նաԿասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Գեորգի Հարությունյանի խփած գոլը՝ «Նովոսիբիրսկ»-ի դեմ խաղումՇՏԱՊ. ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Երևանի ավագանին նոր անդամներ ունի «Արմատ» ժողովրդական զբոսանք հայերի պատմության և ժառանգության ամսի շրջանակում Մի քանի օր գազ չի լինելու հետևյալ հասցեներումՀայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը
Ամենադիտված