Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Տեխասում ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ում ոչ մեծ մի ինքնաթիռ, որը Շուգար Լենդից թռչում էր Բոեռն, կործանվել է Սան Անտոնիո միջազգային օդանավակայանի (Տեխասի նահանգ) շրջանում, երեք մարդ զոհվել է։ Այս մասին տեղեկացրել է NBC-ին՝ հղում կատարելով հրշեջներին։

Նրանց տվյալներով՝ ինքնաթիռում շարժիչի հետ կապված խնդիրներ են առաջացել, օդաչուն փորձել է ինքնաթիռը տանել դեպի Սան Անտոնիոյի օդանավակայան, բայց օդանավն ընկել է  թռիչքուղուց մոտ 140 մետր հեռավորության վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

 

website by Sargssyan