Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մարվեց նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարությունը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը,  Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Գեղաթերթիկը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 20 000 տպաքանակով:

Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը:

 

website by Sargssyan