Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երեւանը Forbes վարկածով թերագնահատված ուղղությունների տասնյակում է

Երեւանը Forbes վարկածով թերագնահատված ուղղությունների տասնյակում է։

Համաձայն աղբյուրի՝ Հայաստանը, որը հայտնի է որպես «հնագույն քրիստոնեական երկիրն աշխարհում», ամենահրապուրիչ վայրերից մեկն է, ուր կարելի է այցելել՝ շնորհիվ վեհասքանչ տաճարների ու քրիստոնեական վանքերի ավերակների, որոնք ճանաչվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից։

Երեւանը երկրագնդի ամենահին քաղաքներից մեկն է, նշվում է նյութում։

Համաձայն հեղինակների՝ Երեւանը «հայտնի է Հայաստանի ազգային խորհրդանիշ Արարատ լեռան վեհասքանչ տեսարանով, ինչպես նաեւ Ararat կոնյակով ու գինով»։

Նշենք, որ ցուցակում տեղ են գտել նաեւ Կոլոնիա դել Սակրամենտոն (Ուրուգվայ), Կոնդաոն (Վիետնամ), Լագոսը (Նիգերիա), Մոնդոլկիրին (Կամբոջա), Պունտա Գորդան (Բելիզ), Ռոտերդամը (Նիդեռլանդներ), Սան Անտոնիոն (Տեխաս, ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի) եւ Տելչը (Չեխիա)։ 

 

 

website by Sargssyan