ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ զույգը աջակցություն է ստացել Հայաստանի Հանրապետության և «Յունիբանկի» կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ը գրում է.

Նարեկ Հովհաննիսյանը օծանելիքների խանութից գնումներ էր կատարել ու հոկտեմբերի մեկին մասնակցել խաղարկության: 

Պատահաբար նրան բաժին էր հասել խաղարկության շահումը` երկու անձի համար ուղևորություն «Շարմ էլ Շեյխ»: 

Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներ` Նարեկ Հովհաննիսյանն ու Լիլիթ Առաքելյանը վերջերս էին ամուսնացել ու սպասում էին իրենց առաջնեկին: Թեև ռիսկային էր, սակայն որոշել էին օգտվել ընձեռնված առիթից և հղիությունը հետևող բժշկի թույլտվությամբ նոյեմբերի երկուսին մեկնել էին Եգիպտոս: Ինքնաթիռի վայրէջքից հետո, անմիջապես օդանավակայանից Լիլիթին տեղափոխել էին մոտակա ծննդատուն: Երեխան ծնվել էր վաղահաս` յոթ ամսական: 

Երկրին անծանոթ երիտասարդները հանգստի փոխարեն հուզվել ու անհանգստացել էին, ապա կողմնորոշվելով դիմել Եգիպտոսում աշխատող հյուպատոս Ռաֆայել Մովսիսյանին: Նարեկը փորձել էր իրավիճակին հարմարվել ու զբաղվել փաստաթղթային ձևակերպումներով: Դեսպանատան աշխատակիցների ուշադիր, հետևողական աշխատանքի արդյունքում երիտասարդ ծնողները հարթել էին դժվարությունները:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նույնպես սրտացավ ու օպերատիվ վերաբերմունք էր ունեցել տեղի ունեցածին, ինչպես նաև նպաստել էր պետական մոտեցում ցուցաբերելուն: Մեկ շաբաթով հանգստի մեկնած զույգը Եգիպտոսում ապրել է քսանութ օր, ելնելով մոր և մանկան առողջական վիճակից: Նրանց ֆինանսական մեծ աջակցություն էր ցուցաբերել «Յունիբանկը» հոգալով բոլոր ծախսերը` կապված կեցության և այլ խնդիրների հետ:

 

Երբ երեխայի վիճակը համարվել էր կայուն, նրանք արաբ բժիշկների ուղեկցությամբ վերադարձել էին Հայաստան, որտեղ էլ նրանց դիմավորեցին հարազատները և Past.am-ի լրագրողական կազմը:

Երևանի օդանավակայանից փոքրիկին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հետազոտություն անելու նպատակով, որպեսզի համոզվեն նրա առողջ լինելուն:

Երջանիկ զույգն ու նրանց հարազատները պարզապես չէին դադարում գովեստի և շնորհակալանքի խոսքեր ասել  պետությանն ու հովանավորներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular