Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է.վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ սահմանապահ դիրքեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին եւ Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: ՀՀ վարչապետը եւ ԱՀ նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին եւ զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը եւ նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարեւորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը եւ նկատել, որ այն կարող է խթանել նաեւ գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց: 

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին եւ այլ հարցերի:

Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է.

 «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ,

 Պաշտպանության բանակի հարգելի հրամանատար,

 պարոնայք սպաներ, գեներալներ, զինվորներ,

շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր մեր շրջայցի նպատակն է պարզել` արդյոք զինվորների կյանքում դրական փոփոխություններ տեղի են ունենում, թե ոչ, եւ՛ երկարաժամկետ, եւ՛ կարճաժամկետ առումով: Այսինքն` կարճաժամկետ առումով ի՞նչ է տեղի ունեցել եւ երկարաժամկետ առումով ինչ պետք է տեղի ունենա: Եվ իհարկե, ամենակարեւոր նպատակը ձեզ տեսնելն է, ձեր աչքերը տեսնելը, փորձել կարդալ, թե ձեր աչքերում ի՞նչ է գրված: Ուրախ եմ արձանագրել, որ ձեր աչքերի մեջ ես վստահություն եմ տեսնում ձեր սեփական ուժերի նկատմամբ, վստահություն եմ տեսնում մեր հայրենիքի նկատմամբ եւ վստահություն եմ տեսնում մեր ապագայի նկատմամբ:

Իհարկե, ոմանց հայացքի մեջ դա ուժեղ է երեւում, ոմանց հայացքի մեջ թույլ, բայց մեր ընդհանուր նպատակը մեր հավաքական վստահությունն առաջին հերթին միմյանց նկատմամբ, յուրաքանչյուրս մեր ուժերի նկատմամբ  եւ մեր հավաքական ուժի նկատմամբ բարձրացնելն է: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ դուք մշտապես զգում եք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Արցախի Հանրապետության իշխանությունները ոչ մի վայրկյան չեն մոռանում սահմանը պահող զինվորի մասին:

Վերջերս Պաշտպանության նախարարությունում կոչումներ շնորհելու առիթ ունեինք` արձանագրումը հետեւյալն էր.  այն, ինչ կատարվում է թիկունքում, ցանկացած գործունեություն իմաստ ունի այնքանով, թե ինչքանով է սահմանը պահող մեր զինվորն ամուր: Բինզեսը, քաղաքական գործունեությունը, կապ չունի` ընդդիմադիր թե իշխանական, որեւէ գործունեությունն իմաստավորվում է բացառապես ձեր շնորհիվ, որովհետեւ եթե դուք, մենք, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության զինված ուժերը պինդ կանգնած չլինեն բանակի թիկունքին` մնացած ամեն ինչը կլինի անիմաստ, ամեն ինչը` սկսած սրճարաններից, թատրոններից, կինոներից, ավտոմեքենաներից, տաղավարներից, ժամանցից, բացարձակ ամեն ինչը կլինի անիմաստ:

Եվ ես ուզում եմ, որ այդ գիտակցումը ձեր մեջ լինի, որովհետեւ երբեմն կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ ենք մենք այստեղ կանգնած: Դուք այստեղ կանգնած եք մեր ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի կյանքը, գործունեությունը, ամեն օրը եւ ամեն պահը իմաստավորված դարձնելու համար, որովհետեւ եթե դուք այստեղ չլինեք, այնտեղ ոչ մեկ իմաստ չի ունենա ընդհանրապես որեւէ բան անելու: Հետեւաբար, անձամբ ես, մեր կառավարությունը ուզում ենք, որ դուք ամեն րոպե զգաք, թե մենք ինչքան բարձր ենք գնահատում այն ծառայությունը, որ դուք կատարում եք հայրենիքի առաջ:

Հայրենիքը մեր ունեցած ամենաբարձր զգացողությունն է, բայց ես ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն ավելի կոնկրետ ընկալի ինչ է Հայրենիքը, ավելի ճիշտ, ովքեր են Հայրենիքը, ով է Հայրենիքը: Հայրենիքը ձեր ծնողներն են, Հայրենիքը ձեր քույրերն են, ձեր եղբայրներն են, ձեր հարազատներն են, Հայրենիքը ձեր սիրած աղջիկներն են, Հայրենիքը ընկերներն են, Հայրենիքը ձեր պապերն են, Հայրենիքը ձեր սերունդներն են, որոնք դեռ պետք է ծնվեն եւ որոնք պետք է ապրեն ազատ եւ երջանիկ երկրում: Եվ ես հույս ունեմ, որ այդ հոգատարությունը, այդ մտահոգությունը, այդ նպատակը դուք զգում եք:

Այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է: Հենց իմ նշած առաջին պատճառով, որովհետեւ զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որեւէ բան իմաստ չի ունենա:

Պատկերացրեք, ինչ-որ միջավայրում, հնարավոր է բնության մեջ ձեզնից շատերի ընկերները, ծնողները որեւէ մեկի ծննդյան օրն են նշում` հանգիստ, ուրախ, միմյանց անեկդոտներ են պատմում, երգում են, պարում. դա ձեր ծառայության շնորհիվ է, որովհետեւ եթե այդ ծառայությունը չլիներ` այդ ամենը չէր լինի, այդ ամենն իմաստ չէր ունենա եւ այդ ամենի տրամադրությունը չէր լինի ընդհանուր առմամբ: Եվ հիմա մեր նպատակն այն է, որ այս կապը, այս բովանդակությունը դուք զգաք. զգաք սպառազինության մակարդակում, զգաք ձեր հագած կոշիկով, զգաք ձեր հագած շորով, զգաք ձեզ տրամադրվող սննդով, զգաք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքով, այստեղ արդեն կառավարության անելիքն ավելի քիչ է, ձեր անելիքն՝ ավելի շատ:

Սա մեր ամենակարեւոր խնդիրներից մեկն է, այդ խնդիրը միայն բանակում չէ, այլ ընդհանրապես մեր երկրում: Ո՞նց ենք մենք իրար վերաբերվում` Հայրենիքը դա է, Հայրենիքն այդտեղից է սկսվում, որովհետեւ այնպես, ինչպես մենք իրար ենք վերաբերվում, նույն կերպ մենք մեր Հայրենիքին ենք վերաբերվում, որովհետեւ Հայրենիքը նաեւ հող է, բայց հողն առանց մարդու Հայրենիք չէ, հողը մարդով է Հայրենիք դառնում: Հետեւաբար, մենք մեր Հայրենիքը սիրում ենք, մեր Հայրենիքին վերաբերվում ենք այնպես, ինչպես մարդուն ենք վերաբերվում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян
Самое популярное