Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեժիսոր Փարաջանովն ամբողջ կյանքում նախանձել է խելացիներին եւ տաղանդավորներին». «Էքսպրես գազետա»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նոր սովետական ալիքի» եւ պոետիկ կինեմատոգրաֆի ականավոր հիմնադիր, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն աշխարհին հայտնի դարձավ «Մոռացված նախնիների ստվերները» (1965) եւ «Նռան գույնը» (1968) ֆիլմերից հետո, որտեղ միահյուսվել են պոեզիան, նկարչությունը: Սակայն ոչ պակաս հետաքրքիր են Փարաջանովի կոլաժներն ու նկարները, որոնցում նա պատկերել է այն, ինչ ժամանակի ընթացքում հայտնվել է էկրանին: Հատկապես դրանցից շատերը ստեղծվել են ռեժիսորի կողմից այն տարիներին, երբ նրան թույլ չեն տվել նկարել, գրում է «Էքսպրես գազետա» թերթը:

«Մի անգամ Վրաստանում մեզ այցելեց իտալացի գրող, նկարիչ եւ սցենարիստ Տոնինո Գուերրան: Գուերրան իր հետ նվեր էր բերել՝ հանճարեղ Ֆելլինիի 15 նկարները ինքնագրերով: Նրանք, ում քեռին ցույց էր տալիս այդ նկարները, ասում էին. «Վաճառիր դրանք մեզ»: Քեռին միանգամից կողմնորոշվում էր եւ պատասխանում. «Խնդրեմ, 700 ռուբլի, եւ նկարը ձերն է»: Ֆելլինիի աշխատանքներն ակնթարթորեն գնում էին: Գումարը Սերգեյ Իոսիֆովիչը տալիս էր մորս, այսինքն՝ իր քրոջը: Իսկ երբ Տոնինոն նրան հարցնում էր, թե ուր են նկարները, քեռին պատասխանում էր. «Ես դրանք հանձնել եմ շրջանակելու համար»: Եվ ժպիտով հավելում էր. «Շնորհակալություն հայտնեք Ֆելլինիին, հաջորդ անգամ պարզապես դատարկ թղթեր բերեք նրա ստորագրությամբ, 50 հատ, մնացածը ես կնկարեմ»,- հիշում է Փարաջանովի զարմիկ Գեորգին, որը եւս կինոռեժիսոր է:

Սակայն Գուերրան բերում էր ոչ թե նկարներ, այլ ժամացույցներ: Ընդ որում, նախ «Ֆելլինիի» ժամացույցը չէին ցանկանում գնել: Իսկ Փարաջանովը, ինչպես նշում է Գեորգին, բառացիորեն նույն պահին պատմություն էր հորինում. «Ի՞նչ եք ասում: Չէ՞ որ դրանք Մուսսոլինիի ժամացույցներն են»: Եվ այդ ժամանակ սկսվում էր կռիվը հազվագյուտ իրի համար: «Իսկ եթե նրանք իմանա՞ն, որ դա սուտ է»,- Փարաջանովին հարցնում էր Գեորգին, ինչին նա ժպիտով պատասխանում էր. «Իսկ դու փորձիր ապացուցել, որ ես սուտ եմ ասել»:

«Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձում էի գեղեցիկներին, եւ գրավիչ դարձա, խելացիներին էի նախանձում, եւ անկանխատեսելի դարձա, տաղանդավորներին էին նախանձում, եւ հանճարեղ դարձա»,- չէր հոգնում կրկնել Սերգեյ Փարաջանովը:

Երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերեցին, նրան վիրահատեցին Մոսկվայում, եւ երբ նա Վրաստան վերադարձավ, նրա ինքնազգացողությունը կրկին վատացավ: Եվ նա որոշեց Հայաստան մեկնել: Այդ ժամանակ մետաստազներն արդեն ներթափանցել էին բոլոր օրգանները:

«Վերջին օրերին ես հոգ էի տանում նրա մասին, լողացնում էի, կերակրում, զբոսնում էինք այգում: Կինը՝ Սվետան, Ուկրաինայից եկավ տեսակցելու նրան: Ապա Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտտերանը քեռիի հետեւից ինքնաթիռ ուղարկեց, որպեսզի նա այնտեղ բուժում ստանա: Սակայն արդեն ուշ էր: Փարիզի կլինիկայում, որտեղ ժամանակին բուժում էր ստանում Տարկովսկին, նրան միայն կաթիլային միացրեցին եւ ուղարկեցին: Ոչ ոք չէր ցանկանում, որպեսզի նա իրենց մոտ մահանա: Մենք նրան հուղարկավորեցինք կոստյումով, որը նա պատվիրել էր լավ դերձակի մոտ Ֆելլինիի համար, սակայն այդպես էլ չէր կարողացել այն նվիրել»,- պարբերականը մեջբերում է ռեժիսորի զարմիկի խոսքը:   

Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
Ամենադիտված